Ներքին 6 ամիս առաջ - 11:56 30-03-2026

Ջրահեռացումը չի աշխատում․ Նորքի 3-րդ զանգվածում հեղեղումներ են

Երևանում տեղացող ինտենսիվ անձրևների հետևանքով մայրաքաղաքի մի շարք հատվածներում առաջացել են ջրհեղեղային իրավիճակներ։ Ամենաբարդ վիճակներից մեկը գրանցվել է Նոր Նորքում՝ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի հարևանությամբ գտնվող Գյուրջյան փողոցում։

Այս փողոցը մասամբ վերածվել է ջրատարի, անձրևաջրերը կուտակվել են ճանապարհի տարբեր հատվածներում՝ խոչընդոտելով ավտոմեքենաների և հետիոտների տեղաշարժը։

Oragir.News-ի տեսախցիկն արձանագրել է, որ անձրևաջրի մակարդակը որոշ հատվածներում բավական բարձր է եղել, ինչի հետևանքով մեքենաները դժվարությամբ էին անցնում փողոցով, իսկ բնակիչները ստիպված էին եղել անցնել անձրևաջրերից գոյացած գետակների միջով կամ թռչել դրանց վրայով։

Բնակիչները նշում են, որ նման իրավիճակ Գյուրջյան փողոցում առաջին անգամ չէ, և ամեն անգամ ուժեղ անձրևների դեպքում նույն խնդիրն է առաջանում՝ կապված ջրահեռացման վատ համակարգի հետ։

Քաղաքացիները պահանջում են ուշադրություն դարձնել խնդրին և իրականացնել համակարգային լուծումներ, որ յուրաքանչյուր անձրև չվերածվի տեղային ջրհեղեղի։

Մանրամասները` տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում