Ավելին 6 ամիս առաջ - 21:48 29-03-2026

1000 անգամ այո․ Աննա Հարությունյանը նշանադրվել է

Հայկական շոու-բիզնեսի ամենաառեղծվածային և տաղանդավոր դերասանուհիներից մեկը՝ Աննա Հարությունյանը, այլևս միայնակ չէ։ Այսօր դերասանուհին սոցիալական ցանցերի իր էջերում անակնկալ հրապարակում է արել, որով հայտնել է իր կյանքի կարևորագույն նորության մասին։

Աննան հրապարակել է ջերմ և հուզիչ լուսանկարներ, որոնցում երևում է նրբաճաշակ մատանին և տոնական մթնոլորտը։ Հրապարակմանը կից դերասանուհին կարճ, բայց շատ խոսուն մակագրություն է թողել.

«1000 անգամ այո...»։

Այս գրառումը վայրկյանների ընթացքում հազարավոր հավանումների և շնորհավորանքների է արժանացել գործընկերների ու երկրպագուների կողմից։

Հիշեցնենք, որ Աննա Հարությունյանի անձնական կյանքը միշտ եղել է հանրության ուշադրության կենտրոնում։

Տարիներ առաջ քննարկվում էր նրա մտերմությունն ու հարաբերությունները ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանի հետ, ինչը մեծ արձագանք էր գտել մամուլում։ Այդ շրջանից հետո դերասանուհին ընտրել էր բացարձակ լռության մարտավարությունը՝ խուսափելով անձնական թեմաներով հարցազրույցներից և հանրայնացնելուց իր սիրային կյանքը։

Երկարատև դադարից և «ռոմանտիկ լռությունից» հետո, կարծես թե, Աննան գտել է իր երջանկությունը։ Թե ո՞վ է այն խորհրդավոր տղամարդը, ում հաջողվել է նվաճել դերասանուհու սիրտը և լսել բաղձալի «այո»-ն, առայժմ գաղտնի է պահվում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»