Ներքին Միտք 6 ամիս առաջ - 13:08 29-03-2026

Պատերազմի շանտաժ անողները հանրությանը դրել են անգետի տեղ, երբ հրամցնում են, որ որևէ այլ ուժ բերելու է պատերազմ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Պարզապես մի բանական, ողջախոհ հարցադրում անենք այն պատերազմի շանտաժի հետ կապված, որ անում է Նիկոլ Փաշինյանը:

Քաղաքական որեւէ ուժ, որը հավակնում է լինել Հայաստանի իշխանություն, ո՞ր դեպքում կանի որեւէ քայլ, որը կպարունակի պատերազմի եւ ապակայունացման ռիսկ: Այդ հարցը ունի մի հետեւյալ պատասխան՝ այդպիսի քայլ որեւէ ուժ կանի միայն այն դեպքում, եթե տգետ է, հիմար, ապուշ: Ներեցեք այս ձեւակերպումների համար, բայց միայն ապուշ, տգետ, անմիտ ուժը գալով իշխանության՝ կանի քայլեր, որոնք կտանեն պատերազմի:

Իմ խորին համոզմամբ, Հայաստանում իշխանություն ստանձնելու հայտ՝ իրական հայտ ներկայացնող ուժերի շրջանում չկա որեւէ այդպիսի մի ուժ: Որեւէ ուժ այդպիսին չէ, որ ինքն իր իշխանության տակ փորի պատերազմի փոս:

Հետեաբար, պատերազմի շանտաժ անողները պարզապես հանրությանն են դրել անմիտի, անգետի, հիմարի կամ ապուշի տեղ, երբ փորձում են հրամցնել այդպիսի պատկեր, թե որեւէ այլ ուժ բերելու է պատերազմի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան