Սպորտ 6 ամիս առաջ - 10:29 29-03-2026

Արման Ծառուկյանը ռևանշ-գոտեմարտում ջախջախեց ամերիկացի մարզիկին

Մարտի 29-ի գիշերը ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում կայացած «RAF 07» ըմբշամարտի մրցաշարի գլխավոր իրադարձությունը UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի և ամերիկացի ըմբիշ ու բլոգեր Ջորջիո Պուլասի ռևանշ-գոտեմարտն էր։

​Հայ մարտիկը վստահորեն վերահաստատել է իր առավելությունը՝ մրցակցին պարտության մատնելով 9:3 հաշվով:

Այսպիսով, Ծառուկյանը երկրորդ անգամ անընդմեջ հաղթանակ է տոնել ամերիկացի մարզիկի նկատմամբ՝ վերջնականապես ամրապնդելով իր դիրքերն այս սկանդալային դիմակայությունում:

Հիշեցնենք, որ մարզիկների առաջին հանդիպումը կայացել էր «RAF 6» մրցաշարի շրջանակներում։ Այն ընթացել էր համեմատաբար հավասար պայքարում և ավարտվել Ծառուկյանի հաղթանակով՝ 5:3 հաշվով:
Սակայն այդ գոտեմարտը երկրպագուների հիշողության մեջ տպավորվել էր ոչ միայն մարզական բաղադրիչով. մենամարտի ավարտից հետո, զայրացած ամերիկացու պահվածքից, Ծառուկյանը հարվածներ էր հասցրել մրցակցին, ինչն էլ հանգեցրել էր երկու կողմերի թիմերի ներկայացուցիչների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուքի:

Տեսանյութը՝ այստեղ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով