Ներքին 6 ամիս առաջ - 10:20 29-03-2026

Անդրեի և Անի Օհանյանի հեռակա «լեզվակռիվը». երգիչը նոր տեսահոլովակ է ներկայացրել, իսկ նախկին կինը՝ պատասխանել գրառումներով

Վերջին օրերին երգիչ Անդրեն կրկին հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում՝ վերսկսելով իր ակտիվ գործունեությունը սոցիալական հարթակներում։

Արտիստը երկրպագուների դատին է հանձնել իր նոր երգն ու տեսահոլովակը, որոնց ստեղծման մանրամասներով պարբերաբար կիսվում է իր հետևորդների հետ։

Սակայն, բացի ստեղծագործական նորություններից, Անդրեն հանդես է գալիս նաև խորհրդավոր գրառումներով, որոնք շատերի կարծիքով թափանցիկ ակնարկներ են՝ ուղղված իր նախկին ամուսնությանը և նախկին կնոջը՝ Անի Օհանյանին։

Իր հերթին, Անի Օհանյանը նույնպես բավականին ակտիվ է սոցցանցերում և, ինչպես նկատում ենք, երբեմն հեռակա կարգով համարժեք պատասխաններ է տալիս նախկին ամուսնուն։ Անին հիմնականում կենտրոնացած է դստեր դաստիարակության վրա՝ հաճախ հրապարակելով փոքրիկի մասնակցությամբ ջերմ տեսանյութեր ու լուսանկարներ։

Վերջերս նա հիացրել է հետևորդներին իր նոր և նրբագեղ լուսանկարով, իսկ երեկ Ինստագրամի «Story» բաժնում կիսվել է Սոնա Ռուբենյանի համերգից մի հուզիչ հատվածով, որտեղ հնչում էր «Իմ աղջիկ» երգը՝ թերևս ևս մեկ անգամ շեշտելով իր կյանքի ներկայիս գլխավոր առաջնահերթությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան