Ներքին 6 ամիս առաջ - 13:54 28-03-2026

Հարկերը շատ են, գործ չկա, շաբաթով առևտուր չի լինում. քաղաքացու բողոքը՝ Փաշինյանին (տեսանյութ)

Այսօր՝ մարտի 28-ին, Փաշինյանն իր թիմով կրկին շրջում էր Երևանում: Խանութներից մեկի մոտ քաղաքացին հարց ուղղեց Փաշինյանին՝ «ինչքա՞ն դիմանանք դժվարություններին, գործ չկա, առևտուր չկա»:

«Շատ լավ խանութ ա, պիտի առևտուր լինի, ի՞նչն ա պատճառը, որ առևտուր չկա, մի ժամանակ առևտրի շատ մեծ հատվածը Մալաթիայի շուկայում էր, կամաց-կամաց տեղափոխվում ա տարբեր խանութներ, ինտերնետ, օրինակ՝ ինտերնետում վարագույրի վաճառք կա՞: Լավ, Կառավարությունը ի՞նչ պիտի անի», հարցրեց Փաշինյանը:

Քաղաքացին պատասխանեց, որ հարկերն քչացնի, քանի որ շատ են:

«Հարկն ընդամենը 1 տոկոս ա, ուզում եք ասել՝ 100 հազարից 1000 դրամը շատ ա՞:

«Մենք աղբն էլ ենք հանում, ջուրն էլ ենք հանում, ու կարծեմ՝ 1,5 տոկոս ենք հարկ մուծում»

Զրույցին միջամտեց Գևորգ Պապոյանը.

«Ներողություն, էդ 1,5 տոկոս հարկն էլ չվճարե՞ք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը