Մշակույթ Ներքին 1 տարի առաջ - 20:00 13-09-2025

Գյումրիում ցուցադրվել է Արցախի մասին պատմող «Լինում է, չի լինում» ֆիլմը

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Այսօր Գյումրիում ցուցադրվել է ամերիկաբնակ Էմիլի Մկրտչյանի՝ Արցախի մասին պատմող «Լինում է, չի լինում» ֆիլմը։

Փաստավավերագրական ֆիլմի նկարահանումները սկսվել են 2018 թվականին, երբ Արցախում դեռ հարաբերական անդորր էր։ Ֆիլմը արցախցի 4 կանանց մասին է, ովքեր տարբեր բնագավառներ են ներկայացնում, ամենքն էլ իրենց բնագավառում կայացած անհատներ են։ «Լինում է, չի լինում» ֆիլմը նաև պատերազմական և հետպատերազմական` ապրող Արցախի մասին է։ Ֆիլմի հերոսուհիները 2020 թվականից հետո վերադառնում են Արցախ, որ նորից ապրի Արցախը։

Պատերազմից հետո նոր վերականգնվող Արցախի համար փակվում է կյանքի ճանապարհը։ Ֆիլմում ներկայացված է նաև շրջափակված Արցախից դրվագներ։

«Լինում է չի լինում» ֆիլմի 4 կանայք Արցախի վերջնական հայաթափումից հետո տարբեր բնակավայրերում են ապրում, փոխվել են նաև նրանց երազանքներն ու նպատակները։

Ֆիլմի հերոսներից միայն Սոսե Բալասանյանն էր ներկա ֆիլմի ցուցադրությանը։

Oragir.News-ի հետ զրույցում նա ասում է, որ թե՛ ինքն է փոխվել, թե՛ իր երազանքները։ Հիմա ամեն ինչին այլ աչքերով է նայում։ «Պատերազմից հետո թողեցի սպորտը, որովհետև այս կարգավիճակով չեմ կարող ներկայացնել իմ ազգը»,- ասում է Սոսեն։

Ֆիլմում էլ է Սոսեն քչախոս, ժպիտը դեմքին։

Մասնակցել է արցախյան վերջին պատերազմին, շատերի նման դժվարությամբ բաժանվել Արցախից։ Չմարող հույս ունի, որ նորից է վերադառնալու Արցախ։

Ֆոտոշարք․











Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով