Ներքին 6 ամիս առաջ - 13:40 27-03-2026

Թվային կամայականության թակարդը. Հակոբ Մկրտչյան

Որպես տեխնոլոգիական ոլորտի մասնագետ և օրինապաշտ քաղաքացի, մշտապես սատարել եմ կառավարման թվայնացմանը։ Սակայն այն, ինչն այսօր տեղի է ունենում Երևանի կայանատեղիների սպասարկման ոլորտում, դուրս է եկել իրավական տրամաբանության սահմաններից՝ վերածվելով քաղաքացու դեմ ուղղված հետևողական և անարդար վարչարարության։

Անձնական փորձով փաստում եմ, որ Երևանում գործում է անհեթե մի մեխանիզմ, որտեղ վարչական մարմնի կողմից պատշաճ ծառայություն չմատուցելու պատասխանատվությունը դրվում է քաղաքացու ուսերին։ Բազմիցս բախվել եմ իրավիճակի, երբ տեխնիկական անկատարության և վճարային հավելվածների խափանումների պատճառով անհնար է եղել իրականացնել վճարում կարմիր գծերում կանգնելու համար։ Սակայն քաղաքապետարանը սեփական խոտանը շտկելու փոխարեն, անցել է տուգանման գործընթացին։ Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքացու իրավունքների կոպտագույն ոտնահարում։

Ինչո՞ւ է Երևանի քաղաքապետարանը շարունակում հանրային սպասարկման այս զգայուն ոլորտը վստահել «Փարքինգ Սիթի»-ին, եթե վերջինս տևական ժամանակ չի ապահովում անխափան ծառայություն։ Արդյո՞ք այստեղ կան կոռուպցիոն ռիսկեր, մենաշնորհային հովանավորչություն, հակաժողովրդավարական տարրեր։

Ի պատասխան իմ կողմից բարձրացված խնդիրների՝ Երևանի քաղաքապետարանից ստացվել է հերթական ցրողական և ձևական պատասխանը, որը որևէ առնչություն չունի իրական լուծումների հետ։ Չնայած այն հանգամանքին, որ դիմումիս կից ներկայացրել էի կայանման վճարումը հավաստող բոլոր անդորրագրերը, լիազոր մարմինը նախընտրել է անտեսել փաստերը՝ պնդելով, թե տուգանքն օրինաչափ է։ Սա ակնհայտ անփութություն է քաղաքացու ներկայացրած ապացույցների նկատմամբ։

Իսկ իմ հարցադրմանը՝ կապված կարմիր գծերն արկղերով փակող և ապօրինի շահագործող անհայտ անձանց գործունեության հետ, Երևանի քաղաքապետարանն ընդհանրապես չի արձագանքել: Փաստացի, քաղաքային իշխանությունները ոչ միայն չեն պաշտպանում վճարող քաղաքացու շահերը, այլև իրենց լռությամբ կանաչ լույս են վառում փողոցային ինքնագործունեության առաջ։

Ողջամիտ կասկած է առաջանում. Երևանի քաղաքապետարանին ձեռնտո՞ւ է ունենալ սխալներով աշխատող համակարգ, որը թույլ կտա արհեստականորեն մեծացնել տուգանքների քանակը։ Այսինքն՝ ենթադրելի է, որ սա կազմակերպված թվային թակարդ է։ Ուստի՝ կարելի է կասկած հայտնել, որ եթե վարչական մարմինը չի երաշխավորում վճարման հնարավորություն, ապա նա չունի քաղաքացուն տուգանելու իրավական և բարոյական լեգիտիմություն։

Հակոբ Մկրտչյան
ՀՀ քաղաքացի

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան