Ներքին 6 ամիս առաջ - 09:34 27-03-2026

Նիկոլականների ճվճվոցները որևէ կերպ չեն վկայում, թե «ռեժիմը խուճապի մեջ է». փորձում են մարդկանց հիասթափեցնել. Կարեն Վրթանեսյան 

Եթե ձեզ թվում է, թե վերջին օրերին ղալմաղալներն աննորմալ ծավալների են հասել ու դուք արդեն խեղդվում եք տեղեկատվական պղտոր հոսքերում, ապա դա ձեզ չի թվում։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

«Այն, ինչ հիմա տեսնում ենք հայկական մեդիադաշտում, կոչվում է «տարածքի հեղեղում» (գուգլե՛ք «flood the zone» բառակապակցությամբ)։

Սա քաղաքական-քարոզչական տեխնոլոգիա է, որի նպատակն է քաղաքական հակառակորդների որևէ տրամաբանական արձագանք, խոսք, միտք խլացնելը, որևէ սթափ վերլուծություն կամ քննարկում անհնարին դարձնելը։

Նիկոլականների կռիվները, գոռգոռոցներն ու ճվճվոցները որևէ կերպ չեն վկայում այն մասին, թե «ռեժիմը խուճապի մեջ է», «վերահսկողությունը կորցնում է» և այլն, և այլն։ Ո՛չ, մեդիատարածքը մտածված ու նպատակաուղղված կերպով է կոյուղաջրերով* հեղեղվում։

Այդպես է արվում, որպեսզի նախ՝ դաշտում Նիկոլի թիմից զատ որևէ մեկի նորմալ ասելիքը չլսվի, չերևա։ Նաև հնարավորինս շատ մարդու են փորձում հիասթափեցնել, զզվանքի և անտարբերության վիճակի բերել, դրանով ընտրություններին մասնակցելուց հետ պահել։

Իրենց հավատարիմ ընտրազանգվածին, իհարկե, մինչև վերջին մարդը բերելու են քվեարկելու»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով