Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 19:16 26-03-2026

Չեմ ասել՝ 1-ամյա երեխան լավ է, ասել եմ՝ դրական դինամիկա կա․ Ավանեսյան

«Եթե դուք ճիշտ մեջբերեք իմ խոսքերը, ես չեմ ասել լավ, այլ դրական դինամիկա կար, բայց ցավոք սրտի երեխայի հենց առողջական ցուցանիշներում հետագայում գրանցվեցին արդեն դեպի բացառացում, բժիշկները արել են հնարավոր ամեն ինչ, բայց ցավոք չհաջողվեց փրկել կյանքը»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով 1-ամյա երեխային դաժանաբար ծեծելով սպանելուն։

Խոսելով երեխայի դեմքին կամ մարմնին հետքերի մասին՝ Ավանեսյանը նշեց․ «Ես նման տեղեկատվություն իրավասու չեմ փոխանցել, դա արդեն քննչական մարմինների գործն է։ Իրենք որ մասը հարմար կգտնեն փորձաքննությունների արդյունքը արդեն կներկայացնեն»։

Անդրադառնալով պոլիկլինիկայի աշխատողների, բուժքույրերի ցածր աշխատավարձի վերաբերյալ բողոքներին՝ Ավանեսյանը նշեց, որ նախկին աշխատավարձն ստանալուց ավելի բարձր արդեն իսկ ստացել են։

«Ինչպես ես նշել էի՝ մենք փետրվար ամսին ունեինք գրանցումների ոչ ամբողջականություն և հնարավորություն տվեցինք մեր բժիշկներին այդ մուտքերը իրականացնել և սպասարկված դեպքերի դիմաց արդեն մարտին նրանք ստացել են աշխատավարձները և առաջիկայում էլ ես մանրամասն արդեն բացվածքներով, թե որ մասնագետները ինչպիսի աշխատավարձի դրական փոփոխություն են ունեցել, կներկայացնեմ և մեր բժիշկներն էլ հիմնական առումով գոհ են»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով