Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 21:48 25-03-2026

Նիկոլը հիստերիայի մեջ անկեղծացավ, թե ինչ է մտածում արցախցիների մասին․ քաղաքագետ

Օրերս Նիկոլ Փաշինյանը Երևանում նստել էր մետրո, որտեղ արցախցի կնոջ հետ վեճի է բռնվել՝ հերթական անգամ կորցնելով ինքնատիրապետումը, երբ նրան հարցրել են Արցախի հայաթափման մասին։ Մետրոյում Նիկոլ Փաշինյանը մատ է թափ տվել արցախցի կնոջ վրա ու սկսել գոռգոռալ։

«Մենք ամեն ինչ արել ենք, որ դուք Ղարաբաղում ապրեք, և 2023 թվականին այդ դուք էիք, որ մեղադրում էիք ինձ, որ սահմանները փակել են, որ Ղարաբաղից ժողովուրդը չգա Հայաստան, և ինձնից պահանջում էիք, որ սահմանները բացեն և ասում էիք, որ հատուկ փակել է, որ Ղարաբաղից ժողովուրդը չգնա։ Հիմա եկել եք այստեղ, ասում եք՝ վայ, բա մենք ուզում էինք վերադառնայինք, բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք այնտեղ մնաք, բա ինչի՞ց չեք մնացել։ Այս քարտեզի մասին ըտենց քամահրանքով չխոսաք։ Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»,- ասել է Փաշինյանը։

Վերջին շրջանում` հատկապես ներկուսակցական քարոզարշավի շրջանում Փաշինյանը հաճախ է անհավասարակշիռ դառնում, գոռում է քաղաքացիների վրա։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Oragir.News-ի հետ զրույցում ասում է. «Նիկոլը հիստերիայի մեջ անկեղծացավ, թե ինչ է մտածում արցախցիների մասին։ Նա միշտ էլ արցախատյաց է եղել»։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»