Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 18:42 25-03-2026

Այս տարի ընդունվող սպաները արդեն կարող են ՀՀ բուհերում երկրորդ մասնագիտություն ստանալ. Սուրեն Պապիկյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը հարց ուղղեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ խնդրելով ներկայացնել ոլորտում սպասվող ծրագրերը, որոնք հնարավոր է ներկայացնել հանրությանը:

Սուրեն Պապիկյանը խոսեց սպաների բնակապահովման ծրագրի մասին, որը, ըստ նրա, ընթացքի մեջ է, այս տարի ավարտող սպաները կստանան շուրջ 35 մլն դրամ արժողությամբ բնակարան Երևանում կամ ՀՀ ցանկացած տարածքում: Նախարարը կարևորեց նաև սպաների ստացած բավականին բարձր աշխատավարձը:

Պապիկյանը ներկայացրեց նաև սպասվող նորույթը, որի շուրջ աշխատում են ԿԳՄՍ նախարարության հետ. «Իդեան հետևյալն է, որ արդեն հաջորդ տարվանից, այսինքն՝ այս տարվա ընդունվողները կարող են ստանալ երկրորդ մասնագիտություն, այսինքն՝ երկրորդ կուրսից հետո, իրենց հիմնական, զինվորական կրթությունից զատ, կարող են հայաստանյան այլ բուհերում ստանալ երկրորդ մասնագիտություն (ԵՊՀ, Մանկավարժական, Պոլիտեխնիկ). մենք ուզում ենք ունենալ սպա մանկավարժ, սպա հոգեբան, սպա ինժեներ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան