Ներքին 7 ամիս առաջ - 15:13 25-03-2026

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ՝ Հունաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով:

Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի հետ բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ վստահության, ընդհանուր արժեքների և ժողովուրդների միջև առկա ամուր քաղաքակրթական կապերի վրա։

Գոհունակությամբ եմ արձանագրում, որ վերջին շրջանում Հայաստան-Հունաստան համագործակցությունը զարգանում է առավել ակտիվ և բովանդակային հունով։

Կառուցողական և վստահելի երկխոսությունը, բարձրաստիճան փոխայցելություններն ու պարբերական շփումները նոր լիցք են հաղորդել մեր հարաբերություններին՝ ընդլայնելով համագործակցության օրակարգը քաղաքական, տնտեսական, պաշտպանական, գիտակրթական և մշակութային ոլորտներում։

Վստահ եմ, որ համատեղ հետևողական աշխատանքի շնորհիվ կշարունակենք խորացնել մեր գործընկերությունն ինչպես երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, այնպես էլ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության շրջանակում՝ ի նպաստ մեր երկրների բարգավաճման և տարածաշրջանային խաղաղության ու կայունության ամրապնդման։

Լիահույս եմ, որ պատիվ կունենամ Ձեզ հյուրընկալելու Երևանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։ Ձեր այցը Երևան պատեհ առիթ է նաև հայտարարելու մեր երկու պետությունների միջև համագործակցությունը նոր՝ ռազմավարական մակարդակի բարձրացնելու մասին։

Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն, իսկ Հունաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և կայուն առաջընթաց»։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը