Ներքին 4 տարի առաջ - 20:02 25-12-2021

Նիկոլ Փաշինյանը ծննդյան 50-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան 50-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, որում մասնավորապես ասված է.

«Ձերդ Գերազանցություն, թանկագին Ջասթին, Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ձեր 50-ամյա հոբելյանի առթիվ։ Ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ հայ-կանադական երկկողմ հարաբերությունները բնութագրվում են փոխադարձ վստահությամբ և հարգանքով, ինչը լիովին համապատասխանում է մեր երկրների շահերին:

Լիահույս եմ, որ Հայաստանի և Կանադայի միջև համագործակցությունը բազմակողմանիորեն զարգացնելու ուղղությամբ համատեղ աշխատանքը կլինի շարունակական` ի բարօրություն մեր երկու ժողովուրդների: Ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն վարչապետ, լավագույն բարեմաղթանքներս և խորին հարգանքիս հավաստիքը:

Բարեկամաբար՝ Նիկոլ Փաշինյան»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով