Ներքին 6 ամիս առաջ - 13:36 25-03-2026

Թող սկսվեն գժական պատրաստությունները. բլոգեր Էվիկը հայտնել է իր հարսանիքի օրը

Հայտնի բլոգեր Էվելինա Խանոյանը, ով մշտապես աչքի է ընկնում իր անմիջականությամբ և ակտիվությամբ, վերջապես բացահայտել է իր կյանքի ամենակարևոր նորություններից մեկը։

Երկար սպասված հարսանիքի օրն այլևս գաղտնիք չէ։ Ինստագրամյան իր էջում Էվելինան նախ հրապարակել է հարսանյաց զգեստների լուսանկարներ՝ լարվածության մեջ պահելով հետևորդներին և հարցնելով.

«Պատրա՞ստ եք տարվա նորությանը»։

Այս հրապարակումը միանգամից մեծ քննարկումների առիթ է դարձել, քանի որ բլոգերի երկրպագուները վաղուց էին սպասում այս իրադարձությանը։

Քիչ անց Էվելինան կիսվել է հուզիչ տեսանյութով, որտեղ արդեն պաշտոնապես նշել է ամուսնության ամսաթիվը՝ 06.09.2026:

Իրեն բնորոշ հումորով և էներգիայով՝ նա մակագրել է տեսանյութը.

«Եվ թող սկսվեն գժական պատրաստությունները»։

Բլոգերի հետևորդները շտապել են շնորհավորել նրան՝ մաղթելով հաճելի նախապատրաստական շրջան։

Ակնկալվում է, որ սա կլինի տարվա ամենաքննարկվող և «աղմկոտ» հարսանիքներից մեկը բլոգերային տիրույթում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով