Միտք Ներքին 6 ամիս առաջ - 09:42 25-03-2026

Ցանկացած նորմալ երկրում այս տեսակի մարդկանց թույլ չեն տալիս մոտենալ քաղաքականությանը

Սերգեյ Ամիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ցանկացած նորմալ երկրում այս էս տեսակի մարդկանց թույլ չեն տալիս մոտենալ քաղաքականությանը։ Հիմա էլ ինքն է խոսում արցախցիների փախուստից։

Եթե հետևենք իր խորհրդին ու իրականությանը նայենք բաց աչքերով, կարող ենք արձանագրել, որ 2023 թ․ սեպտեմբերի երրորդ տասնօրյակում արցախցիները ոչ թե փախել, այլ բռնի տեղահանվել են, իսկ 2020 թ․ պատերազմի ժամանակ, հանուն արդարության, պետք է նշեմ, որ այո, եղել են։ Խնդիրն այն է, որ պատերազմից հետո իրենք էին տնօրինում Նիկոլի նշած միլիարդները։

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան , քեզ հավատացող զանգվածին պարազաբանիր, թե ինչո՞ւ ես ՀՀ քաղաքացու աշխատած միլիարդներն ուղարկել Արցախ, քաջ տեղյակ լինելով, որ դրանք հասարակ արցախցուն չեն հասնում։ Դու տեղյակ չէի՞ր, որ թշնամուն ՀԷԿ վաճառած սրիկան փոխհատուցում է ստացել պետությունից, որից հետո էլի միլիարդներով փոխառություններ ստացել։ Այդ ժամանակ էր, որ ՀՀ արտաքին պարտքը գրեթե հասավ 15 միլիարդի։

Տեղյակ չէի՞ր, որ իրենց անշարժ գույքերը վաճառում են պետությանը, թե տեղյակ չէիր, որ Հայաստանի քաղաքացու աշխատած միլիարդներով հազարավոր մարդիկ էին տեղափոխում Երևան՝ քո պաշտոնավարման 100 օրը լրանալու կապակցությամբ իրականացվող միջոցառմանը։ Կարո՞ղ ես նշել մի սովորական արցախցու՝ ում բաժին է հասել Հայաստանի քաղաքացու աշխատած միլիարդներից։

Տեղյակ չէի՞ր այս ամենից։ Եթե տեղյակ չես եղել, ուրեմն, կամ քեզ անմեղսունակի տեղ են դրել, կամ հանցակից ես։
Իսկ ես կարող եմ տասնյակներով վիժվածքների նշել, որոնք սատարել են քեզ Արցախի հայաթափման գործում։ Նույնիսկ չեմ ուզում խոսել այն ավանդույթից, որ Արայիկը 20 միլիարդից 5-ը թողնում էր Հայաստանում, իբր բյուջեի ճեղքվածքը փակելու նպատակով։

Այս ամենն ավարտվելու է։ Եթե այս տարվա հունիսին չստացվի՝ եկող տարվա հուլիսին կստացվի, բայց վստահ եղեք, որ վերջանալու է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում