Ներքին 6 ամիս առաջ - 17:20 24-03-2026

Ապարանի համայնքային ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպքեր են բացահայտել

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման միջոցառումները Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների կողմից շարունակվում են առավել հետևողականությամբ:

Միաժամանակ իրականացվում են բացատրական աշխատանքներ, որոնց շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները:

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման հերթական դեպքերն են արձանագրվել Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների կողմից:

Համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մեծամորի բնակիչ 28-ամյա երիտասարդը մեքենայում զենք-զինամթերք է ապօրինի պահում: Նա ձերբակալվել և «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է բաժին, որտեղ տարված բացատրական աշխատանքի արդյունքում մեքենայի բեռնախցիկից ներկայացրել է «ՏՕԶ-8» տիպի հրազեն և փամփուշտներ:

28-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին:
Ապօրինի զենք-զինամթերք պահելու վերաբերյալ հաջորդ օպերատիվ տեղեկությունը ստացվել է մարտի 20-ին:

Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ համայնքային ոստիկանները ձերբակալել և բաժին են տեղափոխել Հնաբերդ գյուղի բնակիչ 63-ամյա մի տղամարդու: Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ ոստիկանների տեղեկությունը հավաստի է:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են մեկփողանի որսորդական հրացան, նռնակներ, պայթուցիչներ, օդամղիչ հրացաններ, փամփուշտներ:

Հնաբերդ գյուղի բնակիչ 63-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Կատարվում է նախաքննություն:

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով