Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 22:54 23-03-2026

Աղետաբեր պատերազմի սպառնալիք և Արցախի էթնիկ զտման ջնջում. Փաշինյանը կատարում է Ալիևի պահանջները

ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանի յութուբյան էջի տեսանյութը՝ կից գրառումով.

«Քարոզարշավ՝ պատերազմի սպառնալիքի տակ. ինչո՞ւ է Փաշինյանը հրաժարվում էթնիկ զտման փաստից

Հաղորդման ընթացքում վերլուծել եմ, թե ինչպես է ներկայիս կառավարությունը փոփոխել պետական քաղաքականությունը և Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված ժողովրդին ներկայացնում «փախածներ»։

Այս նարատիվը սպասարկում է Ադրբեջանի շահերը՝ զրկելով տեղահանված հայերին փախստակի կարգավիճակից և իրենց համար նախատեսված իրավական երաշխիքներից։

Այս քաղաքականությամբ Փաշինյանը միջազգային օրակարգից հանում է էթնիկ զտումների թեման և «մաքրում» Ալիևի հեղինակությունը։ Նույն ժամանակ, նա սպառնում է իր ժողովրդին՝ նշելով, որ եթե ինքնը վերընտրվի, սպասվում է աղետաբեր պատերազմ։

Բայց ինչ վերաբերում է բանակի համար հատկացվող միլիարդներին և միջազգային կառույցների երաշխավորումներին՝ այդ հարցերը հստակ չեն բացահայտվում»,- նշում է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան