Ներքին Խոսք 6 ամիս առաջ - 20:44 23-03-2026

Շուկայում դոլարի խնդիր կա․ ոսկին էլի կթանկանա

«Համաշխարհային շուկայում այս օրերին շատ մեծ տեղաշարժեր կան, և ոչ միայն ոսկու գինն է ընկել, այլև արծաթի և պղնձի գները»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Աղասի Թավադյանը՝ անդրադառնալով վերջին օրերին ոսկու, արծաթի և պղնձի գնանկմանը։

«Օրինակ, պղինձը, որը մեր երկիրը մեծ քանակությամբ արտահանում է, հանկարծակի էժանացել է, և սա կապված է ոչ միայն տեղական, այլև համաշխարհային շուկայի գործընթացների հետ»,- նշում է տնտեսագետը՝ ներկայացնելով պատճառներն ու հնարավոր զարգացումները։

Ըստ Թավադյանի՝ շուկայի գլխավոր խաղացողներն ունեն լիկվիդացիայի խնդիր, և նրանք ստիպված են եղել մեծ քանակությամբ ոսկի, արծաթ և պղինձ վաճառել՝ դոլարային պահանջարկը բավարարելու համար, ինչն էլ բերել է կարճաժամկետ գնանկման։

«Գնանկումը սկսվել է անցած շաբաթ՝ հինգշաբթի-ուրբաթ օրերին, և շարունակում է իջնել: Շուկան կվերականգնվի, և երկարաժամկետ հեռանկարում ոսկու, արծաթի և պղնձի գները կրկին կաճեն»,- կանխատեսեց տնտեսագետը՝ ընդգծելով, որ անորոշությունը համաշխարհային շուկաներում շարունակում է մնալ բարձր։

«Կապիտալը ակտիվորեն տեղաշարժվում է տարբեր երկրներից՝ Դուբայից, Պարսից ծոցի երկրներից, Եվրոպայից և ԱՄՆ-ից։ Շուկան դեռևս չի հասկանում՝ ինչ է կատարվում, և անորոշության աստիճանը մեծ է։ Սա Հայաստանի տնտեսվարողների համար նույնպես լուրջ անորոշություն է ստեղծում. ոմանք կարող են արդեն զգալ ֆինանսական ճնշում, նույնիսկ սնանկության վտանգ»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ Հայաստան ներթափանցող կապիտալը նույնպես ազդում է շուկայական իրավիճակի վրա։

«Այս պահին Հայաստանում բավականին մեծ քանակությամբ փող է մտնում։ Ոսկի գնողներն ու վաճառողները կարող են այս պահն օգտագործել՝ իրենց գործարքներն իրականացնել։ Ոսկու գինը կարող է նորից բարձրանալ, կարող է՝ մեկ ամսից, կարող է՝ երկու շաբաթից կամ նույնիսկ վեց ամիս հետո լինել»,- կանխատեսեց Աղասի Թավադյանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով