Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 6 ամիս առաջ - 21:00 23-03-2026

Խոսելուց առաջ թող մտածեն․ ես Նիկոլին որ վիրավորեմ ու ներողություն խնդրեմ, ինձ չե՞ն պատժի․ հարցում

Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել 1993 թ. Արցախյան պատերազմում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի աղջկանից՝ Արմինե Մոսիյանից և նրա անչափահաս որդուց` նրանց Արցախից «փախած» անվանելու համար։ Փաշինյանը նշել է, թե պատրաստ է հանդիպել կնոջ հետ՝ խոսելու Արցախի մասին, թեպետ գիտի, որ հանդիպման առաջարկը կմերժվի։

Հիշեցնենք, որ մետրոյում Նիկոլ Փաշինյանը բղավելով խոսել է արցախցի երիտասարդ կնոջ հետ, որը մանկահասակ երեխայի հետ էր։ Նրան բարկացրել էր այն փաստը, որ կինը հրաժարվել էր վերցնել ՔՊ կուսակցության քարոզչական խորհրդանիշ դարձած Հայաստանի քարտեզը՝ կրծքանշանի տեսքով։ Նա արցախցիներին «փախածներ» է անվանել ու ասել, որ չփորձեն իրեն մեղադրել Ղարաբաղը հանձնելու համար։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հավատո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանն իսկապես զղջացել է՝ պատերազմում զոհվածի դստերը փախած անվանելու համար»։

Հարցվածների մի մասը նշեց, որ դա վարչապետին հարիր խոսելաձև չէր, որոշներն էլ ասացին, որ կարևորը սխալը ընդունելն ու ներողությու խնդրելն է։

«Դրան վափշե չեմ հավատում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ բոլորը խոսելուց առաջ պետք է մտածեն։ «Չգիտեմ ճիշտն ասած։ Խոսելուց առաջ կարելի ա մտածել, ես կարծում եմ ու վարչապետին սազական չէր նման արտահայտություններ անելը, զսպվածությունն ամենալավ բանն ա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանն ազգային խայտառակություն է։ «Իհարկե ոչ, իրա ոչ մի խոսքին չեմ հավատում։ Եթե մի շարքային քաղաքացի տենց վիրավորանք հասցներ, կարծեմ Եղեռնի զոհերի հիշատակի համալիրում իրա նախկին զուհընկերուհու հետ կապված կարծեմ քրեական գործ կա։ Ով ա ասել, որ ինքը կարա հանցագործություն կատարի ու ներողություն խնդրի, հիմա ես որ իրան վիրավորեմ ու ներողություն խնդրեմ, ինձ չե՞ն պատժի։ Ամոթ ա, երկիր ա ներկայացնում, սա ազգային խայտառակություն ա, երկրորդն էլ երեխայի ներկայությամբ, ով ա ասել, որ իրա Արփին ավելին ա, քան ուրիշի երեխան»,- ասաց նա։

«Զզվում եմ Նիկոլից»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով