Ներքին 7 ամիս առաջ - 14:21 23-03-2026

Փաշինյանը պայմանական ասաց, որ սեպտեմբերին պատերազմ կլինի․ Միրզոյան

Այսօր՝ մարտի 23-ին, Արարատ Միրզոյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ իր կարծիքով Փաշինյանը պայմանական է ասել, որ սեպտեմբերին պատերազմ կլինի:

«Ես կարծում եմ ժամկետը՝ սեպտեմբերը, վարչապետը պայմանական է ասել, նկատի ունի՝ ընտրություններից կարճ ժամանակ անց, իսկ որ այդպիսի հեռանկար կարող է լինել՝ միանշանակ է»:

Լրագրողի հարցին՝ այս հայտարարության մեջ շանտաժի էլեմենտ չի՞ տեսնում ԱԳ նախարարը, նա պատասխանեց՝ «Այստեղ շանտաժը ո՞րն է»:

«Մենք ասում ենք՝ մեզ պետք է խաղաղություն, մեր երկրին պետք է խաղաղություն, այլ պայմաններում հավատացեք, մեր խորը համոզմամբ, ՀՀ ոչ թե հաջողությունը, ոչ թե զարգացումը, այլ ՀՀ-ի՝ որպես անկախ պետություն, գոյությունն ինքնին կհայտնվի մեծ կասկածի տակ:

Սա մի առաջարկ է քաղաքացիներին, և կա զուգահեռ առաջարկ՝ մեզ այս Հայաստանն ընդհանրապես պետք չէ, մենք թքած ունենք սրա վրա, մեզ պետք է չգիտեմ ինչ Հայաստան: Սա շանտա՞ժ է, դա շանտաժ չէ, սովորական բան է»,-նշեց նա:

Միրզոյանն ասել է, որ իրենք ասում են՝ իրենք խաղաղության կուսակցություն ունեն և մյուս ուժերի ասածն այնքան անհեռանկար է և վտանգավոր, որ հանգեցնելու է պատերազմի։

«Դա մեր քաղաքական իրավունքն է, հարցը սպառված է, շանտաժ կա՞, շանտաժի էլեմենտ տեսնու՞մ եմ, ո՛չ: Ինչո՞ւ ենք անում, լա՛վ ենք անում, դա մեր քաղաքական առաջարկն է:

Մեր իշխանությունը պատերազմ չի բերել, պատերազմը հետևանք է եղել:

Ամենամեծ և պարզունակ, միամիտ քայլը կլինի ասել, որ այսինչը պատերազմ է բերել, այնինչը պատերազմ է բերել: Պատերազմը հետևանք էր, մեր օրոքն ուրիշ բան է, բայց որ ասում եք՝ դուք եք բերել, սա լրիվ անհեթեթություն է»,-հավելել է ԱԳ նախարարը:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա