Ներքին 4 տարի առաջ - 14:46 23-11-2021

«Դրոյի գործով» ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ, հիմք ընդունելով ՔԿՀ-ի և պրոբացիայի ծառայության միջնորդությունը, պայմանական վաղաժամկետ ազատ է արձակել «Դրո» խմբի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունուն։ Այս մասին հայտնում է Արսեն Արծրունու փաստաբաններից Ռոբերտ Ռևազյանը։

Հիշեցնենք, որ Արսեն Արծրունին անազատության մեջ է արդեն 28 տարի: ՀՀ գերագույն դատարանը 1996թ նրան մեղավոր է ճանաչել «Դրոյի գործի» շրջանակներում երկու տարբեր սպանություններ դրդելու մեջ և դատապարտել է մահապատժի: 2003թ. ՀՀ նախագահի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: 2006թ. ՀՀ դատախազության միջնորդության հիման վրա դատարանը վերանայել է գործը՝ համապատասխանեցնելով Քրեական օրենսգրքի փոփոխություններին:

ՀՀ Վերաքննիչ դատարանը 2018-ին մերժել է Արծրունուն պայմանական վաղաժամկետ ազատելու բողոքը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող