Ներքին 6 ամիս առաջ - 22:00 21-03-2026

Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխելու համար «դաբրո» չի եղել. աջակից

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցը փոխելու հարցում «դաբրո» չի եղել։ Այս մասին նշում են նրա աջակիցները՝ ընդգծելով, որ շարունակվում են խախտվել ինչպես Սրբազանի, այնպես էլ Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալների իրավունքները։

9 ամիս Շիրակի թեմը փաստացի առաջնորդ չունի, իսկ հավատավոր հոտը զրկված է Միքայել Սրբազանի ձեռամբ մատուցվող պատարագներից։ Նրանք վստահեցնում են, որ խնդիրը բարձրաձայնում են բացառապես օրինական ճանապարհներով։

Իրավաբան Աբրասիմ Աթոյանն Oragir.News-ի հետ զրույցում նշել է, որ իրավիճակը չի փոխվում, և իրավական տեսանկյունից շարունակում են ոտնահարվել թե՛ հավատացյալների, թե՛ Սրբազանի իրավունքները։ Նրա խոսքով՝ խափանման միջոցը փոխելու կամ սահմանափակումները մեղմացնելու որևէ համաձայնություն չի տրվել։

Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը շարունակում է մնալ տնային կալանքի տակ, սակայն նրան թույլատրվել է մասնակցել կիրակնօրյա պատարագներին։

Մանրամասները` տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով