Ներքին 6 ամիս առաջ - 15:34 21-03-2026

Մենք ՔՊ-ի, Ռոբերտ Քոչարյանի հետ չենք համագործակցելու, սա մեզ համար կարմիր գիծ է. Հայկ Մարության

Կարևոր է նախանշել կարմիր գծերը, որ մենք ունենք, մենք չենք համագործակցելու գործող իշխանության՝ ՔՊ-ի հետ, չենք համագործակցելու Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայկ Մարությանը:

«Մենք քննարկումներ ունեցել ենք տարբեր քաղաքական ուժերի հետ՝ մինչև ընտրությունները դաշինքներ կամ ինչ-որ կոալիցիաներ կազմելու մասին, բայց այնուամենայնիվ, մեր վարչությունը որոշում է ընդունել ու մենք մեր կուսակցությունով ենք գնում ընտրությունների»,- նշել է նա:

Մնացած ուժերի հետ կապված՝ օրինակ, Սամվել Կարապետյանի ուժի մասին, Հայկ Մարությանը նշեց, որ իրենց ուժի հետ ունեն շատ առանցքային տարաձայնություն:

«Մեր պետության զարգացումը մենք տեսնում ենք եվրոպական մոդելով, իրենք կարծում եմ՝ դա չեն տեսնում: Իրենց ուժը թող հայտարարի, որ տեսնում են մեր պետության զարգացումը եվրոպական ուղղով, դա կնշանակի, որ ամենամեծ տարաձայնությունը, որը մենք ունենք այս պահին գաղափարական՝ այլևս չի լինի, իսկ ավելի փոքր հարցերը կարելի է քննարկել»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»