Մամուլ 7 ամիս առաջ - 08:33 21-03-2026

Երևանում «ուրախ ավտոբուսը» չի պտտվի. Հրապարակ

«Հրապարակ»-ը գրում է․ ՔՊ-ում նախնական որոշում ունեն, որ «ուրախ ավտոբուսով» ներկուսակցական քարոզարշավ Երեւանում չեն իրականացնի: Պաշտոնապես դա կփաթեթավորեն, թե Երեւանի վարչական շրջանները շատ են, եւ չեն հասցնի բոլոր տեղերում լինել, սակայն իրականում հասկանում են, որ Երեւանում իրենց դիրքերն անհամեմատ թույլ են, եւ չեն կարող բնական ու իրենց համար շահեկան տեսարաններ բեմադրել։

Ուստի եկող շաբաթ կուսակցության կենտրոնական գրասենյակում, ըստ ամենայնի, կհավաքվեն՝ «մենք մերոնցով», եւ եզրափակիչ քարոզարշավը կտան փակ ֆորմատով։ Իսկ այս շաբաթ «ուրախ ավտոբուսի» ուղեւորները պատրաստվում են այցելել Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզեր։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին