Արտաքին 6 ամիս առաջ - 22:24 20-03-2026

Նամակներ են հանձնվել ՄԱԿ-ի բարձրաստիճան անձանց` ապօրինաբար գերեվարված հայերի ազատ արձակման պահանջով

Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի ունեցած ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի ընթացքում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից կյանքի կոչված Արցախի Ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամ Մարիո Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել Միացյալ ազգերի կազմակերպության մարդու իրավունքների, փախստականների հարցերով ինչպես նաև այլ պատասխանատու բարձրաստիճան անձանց հետ։

Հանդիպումների քննարկման նյութ է դարձել Մ․ Նալբանդյանի կողմից բարձրացված հարցերը Արցախի ժողովրդի իրավունքների, հատկապես հավաքական վերադարձի, Ադրբեջանում պահվող հայազգի գերիների ազատ արձակման, մշակութային ժառանգության պաշտպանության և Հայաստանի Հանրապետությունում ապաստան գտած ժողովրդի խնդիրների մասին։

Մ․ Նալբանդյանը բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին փոխանցել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանի նամակները և Արցախի համայնքների ղեկավարների կողմից ստորագրված հավաքական նամակ-դիմումները։

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրաստիճան պաշտոնյանին ներկայացված նամակում հատկապես նշվում է. «Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի համար բացարձակ առաջնահերթությունը մեր նախնիների հայրենիք հավաքական, անվտանգ և արժանապատիվ վերադարձն է։

Մեր կապը մեր տների, մեր սրբավայրերի և մեր նախնիների գերեզմանների հետ անսակարկելի մարդու իրավունք է։ Տարածաշրջանում տևական խաղաղություն հնարավոր չէ ապահովել էթնիկ զտման լեգիտիմացման միջոցով․ դրա համար անհրաժեշտ է բնիկ բնակչության իրավունքների վերականգնում՝ հուսալի միջազգային անվտանգության երաշխիքների ներքո»։

Արցախի համայնքների ավելի քան 60 ղեկավարների՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձրաստիճան պատասխանատուին ուղղված դիմում-նամակում ընդգծվել է հետևյալ առաջնահերթությունների անհրաժեշտությունը. ապահովել մարդասիրական և սոցիալական աջակցություն սոցիալական և բնակարանային ծրագրերին, պարտավորեցնել միջազգային կառույցներին ու ՀՀ իշխանություններին ներկայացնել թափանցիկ հաշվետվություն տրամադրված օժանդակության արդյունավետության վերաբերյալ, ինչպես նաև ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու Արցախում հայկական բնակավայրերի ոչնչացումը և երաշխավորելու անվտանգ ու արժանապատիվ վերադարձ։

Բոլոր բարձրաստիճան պատասխանատուներին հղված նամակներում շեշտվել է անմիջական փոխհամագործակցության նպատակով ճշտել պատասխանատու մարմին կամ ներկայացուցիչ՝ մոտիկից ծանոթանալու համար Արցախի ժողովրդի խնդիրներին և դժվարություններին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի