Ներքին 7 ամիս առաջ - 14:23 20-03-2026

Առաջիկա օրերին կամ շաբաթներին էլ կլինեն կադրային փոփոխություններ.  ՆԳ նախարար

Կադրային փոփոխությունները, բնականաբար, ընթացիկ պրոցես են, որպես այդպիսին. տեղյակ եք, որ փոխոստիկանապետերի փոփոխությունից հետո մենք ունեցել ենք նաև պարեկային ծառայությունում որոշակի փոփոխություններ, նկատի ունեմ մոնիտորինգի վարչությունը, Երևանի գնդի հրամանատարը։ Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով ՆԳՆ կազմում կադրային հնարավոր փոփոխություններին։

«Շատ սինխրոն, տրամաբանական աճ են ունեցել, առաջխաղացում են ունեցել այս մասով, որովհետև մեր ռեֆորմների սկզբունքում էլ է դրված հենց այս մոտեցումը, որ եթե անձինք աշխատում են, եթե արժանի են, առաջխաղացում պիտի լինի անխուսափելի։ Ըստ այդմ իրականացրել ենք նշանակումները։ Փոփոխություններ միշտ եղել են, նախորդ օրերին էլ են եղել, առաջիկա օրերին էլ կամ շաբաթներին կամ ամիսներին էլ կլինեն, իհարկե ըստ անհրաժեշտության։

Որովհետև եթե կարիքը չենք տեսնում կադրային փոփոխության, այդպիսի փոփոխություններ տեղի չեն ունենում և մենք չենք կատարում դրանք ուղղակի անելու համար»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա