Մամուլ 1 ժամ առաջ - 07:39 05-11-2026

ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթներ առաջ ԱԱԾ-ին կից «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ այցելող փաստաբաններից մեկը մեզ ասել էր, որ ԱԱԾ-ի ներքին բակում շինարարություն է գնում, չգիտեն՝ ինչ է կառուցվում, բայց կասկածներ ունեն, որ ուզում են կալանավայրի խցերն ավելացնել՝ դրանց քանակն այլեւս չի բավարարում այս իշխանություններին։

Մեզ պատմեցին, որ շատ տարիներ առաջ ԱԱԾ-ի՝ նախկին ԿԳԲ-ի կալանավայրում եղել են նկուղային խցեր, որոնք եվրոպական կառույցների պահանջով փակվել են, քանի որ արեւի լույս չի թափանցել ներս՝ խցերը պատուհաններ չեն ունեցել։

Փաստաբանները կասկածներ ունեին, որ այս շինարարությունն այդ խցերի համար լույս ապահովելուն է ուղղված։ Մենք հարցումներ ուղարկեցինք Քրեակատարողական ծառայություն, որի ենթակայության տակ է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ն։ Պատասխանեցին, որ ոչինչ չեն կարող ասել՝ դիմեք ԱԱԾ։

ԱԱԾ-ից էլ մեզ ուղղորդեցին դեպի ՔԿԾ՝ հրաժարվելով բացատրել, թե ինչ են կառուցում ներքին բակում։ Մի խումբ փաստաբանների հարցուփորձ արեցինք։ Նրանք ենթադրում են, որ ԱԱԾ կալանավայրի բակում կաթսայատուն է կառուցվում, որովհետեւ այս ՔԿՀ-ում ջեռուցման խնդիրը լուրջ է՝ կալանավորված անձինք ձմռանը սառչում են։

Մեծ թվով բողոքներ են եղել, եւ որոշվել է այդ հարցը կարգավորել, որ չստացվի՝ մարդկանց ե՛ւ քաղաքական հետապնդման են ենթարկում, ե՛ւ խոշտանգում՝ ցրտի մեջ պահելով»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա