Ներքին 6 ամիս առաջ - 11:05 20-03-2026

Գնացքները 20-30 րոպե ուշացումով են գալիս, հերթեր են․ Մետրոյի աշխատանքը խափանվել է

Այսօր վաղ առավոտից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը խափանվել է։

Մետրոյից օգտվող քաղաքացիները Oragir.News-ին ահազանգում են, որ արդեն ավելի քան մեկ ժամ է՝ տեղի են ունեցել տեխնիկական խափանումներ, ինչի հետևանքով մետրոն աշխատում է սահմանափակ ռեժիմով։ Քաղաքացիների խոսքով՝ գնացքները երթևեկում են միայն մի գծով, ինչի հետևանքով գնացքների ժամանում են 20-30 րոպե ժամանակային միջակայքերով, և կայարաններում մեծ հերթեր են գոյացել։



Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցել է Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Աննա Ասլանյանի հետ։

«Տեխնիկական խնդիր է առաջացել՝ հոսանքի տատանումների հետևանքով։ Այս պահին մասնագետները տեղում աշխատում են՝ հնարավորինս արագ խափանումը վերացնելու համար։ Մենք արդեն հայտարարություն տարածել ենք և իրազեկել հանրությանը»,- ասաց Ասլանյանը։

Վերջինս հաստատեց նաև, որ մետրոն այժմ գործում է մեկ գծով՝ երկկողմանի երթևեկությամբ։

«Ինչ վերաբերում է վերականգնման ժամկետներին, այս պահին հստակ ժամանակ նշել չենք կարող։ Եթե խափանումը ձգձգվի կամ լինեն նոր զարգացումներ, լրացուցիչ հայտարարությամբ հանդես կգանք»,- պարզաբանեց նա»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան