Արտաքին 5 ամիս առաջ - 21:38 19-03-2026

ԻՀՊԿ-ն հայտարարել է Իսրայելի և ԱՄՆ ռազմաբազաների վրա հարվածների նոր ալիքի մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Իսրայելի և ամերիկյան բազաների վրա հարվածների 65-րդ ալիքի մասին:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան բազաներին:

Իրանը նաև հրթիռային հարվածներ է հասցրել Աշդոդում և Հայֆայում գտնվող Իսրայելի նավթավերամշակման գործարաններին: