Ներքին 6 ամիս առաջ - 21:12 19-03-2026

Գյումրիում 60 ընտանիք բնակարան կունենա

Գյումրին տնակներից ազատելու վերջնաժամկետը 2027 թվականն է։ Ըստ վերջին պաշտոնական տվյալների՝ քաղաքում գրանցված է մոտ 2,600 տնակ։

Շուտով Գյումրիում կսկսվի բնակարանաշինական աշխատանքները. երկու նոր բազմաբնակարան շենք կկառուցվի։ Այսօր Գյումրիի քաղաքապետարանի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։

Ծրագրի արդյունքում կլուծվի տնակներում բնակվող և Արցախից բռնի տեղահանված 60 ընտանիքի բնակարային խնդիրները։ Բազմաբնակարան շենքերը կառուցվելու են Մուշ-2 թաղամասում։

Oragir.News-ը ներկայացնում է, թե ինչպես երկրաշարժից հետո փուլային գործընթացով Գյումրիում մասնակիորեն լուծվեց անօթևանության խնդիրը։ 1988-ի երկրաշարժից անմիջապես հետո (1989–90-ականներ) սկսվեց շտապ շինարարություն։ Կառուցվեցին բազմաբնակարան շենքեր՝ Մուշ և Անի թաղամասերում (մոտ 3,000–4,000 բնակարան)։

Շինարարական աշխատանքների երկրորդ փուլը սկսվեց 2000-ականներին։ Այդ ժամանակահատվածում Գյումրիում կառուցվեցին ավելի քան 2,800 բնակարան, հիմնականում Մուշ-2 և Անի թաղամասերում։ 2010 թվականին շահագործման հանձնվեց ավելի քան 1,000 բնակարան։ Գյումրիում վերջին բնակարանաշինական ծրագիրը եղել է 2021–2022 թթ. Այդ ընթացքում Գյումրիի Մուշ-2 թաղամասում կառուցվել են 4 բազմաբնակարան շենք։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան