Մամուլ 7 ամիս առաջ - 08:23 19-03-2026

Ալեն Սիմոնյանի կոռուպցիոն հետաքրքրությունները Կոմիտեն ստուգում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ենթադրյալ հանցանքի մասին հաղորդում էր ներկայացրել այս տարվա փետրվարի 11-ին՝ հիմքում դնելով ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հրապարակային հայտարարությունները, որոնցում նա կասկածի տակ է դրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարքը և շահագրգռվածությունը բուքմեյքերական ոլորտի նկատմամբ։ Ըստ պատգամավորի՝ ոլորտում ներգրավված որոշ խոշոր սեփականատերեր ԱԺ նախագահի մտերիմներն են։

Այս հայտարարությունները, որոնք արվել են հրապարակային հարթակում, ըստ էության պարունակում են ոչ միայն քաղաքական գնահատական, այլ նաև քրեաիրավական հնարավոր տարրեր՝ շահերի բախումից մինչև պաշտոնեական լիազորությունների չարաշահում։ Սակայն ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն, արձագանքելով մեր դիմումին, նախ տեղեկացրել էր, որ քրեական վարույթ նախաձեռնելու հիմքեր չեն հայտնաբերվել։ Սակայն նույն օրը մեկ այլ գրությամբ տեղեկացրել է, որ «դիմումի մեջ նշված հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և ստուգողական գործողություններ, որոնք դեռևս շարունակվում են»։

Այս երկակիությունը՝ «վարույթ չկա, բայց ստուգում կա», իրավական տեսանկյունից գուցե բացատրելի է, սակայն հանրային ընկալման մակարդակում ստեղծում է հակասական պատկեր։ Եթե հիմքեր չկան՝ ինչո՞ւ են իրականացվում ստուգումներ։ Իսկ եթե ստուգումները շարունակվում են՝ արդյո՞ք վաղ չէ խոսել հիմքերի բացակայության մասին։

Այսպիսով, մինչ իրավապահ համակարգը զգուշավոր և նուրբ ուսումնասիրում է Ալեն Սիմոնյանի ենթադրյալ կոռուպցիոն շահերը բուքմեյքերական ընկերությունների հետ, այս սկանդալը բացահայտող ՔՊ-ական պատգամավորն արդեն պատժվեց։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խիստ նախազգուշացում է տվել Հայկ Սարգսյանին՝ նրան արգելելով ՔՊ ընտրացուցակում ընդգրկվել։ Սա էլ կոռուպցիայի դեմ պայքարի ցցուն օրինակ է։

Հիշեցնենք՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը վերջերս հրապարակել էր սահմռկեցուցիչ թվեր խաղադրույքների կտրուկ աճի վերաբերյալ։

2018-2025 թվականների ինտերնետ շահումով խաղերի և խաղատների խաղադրույքների ծավալը հատել է 8 տրիլիոնի սահմանը։

2018 թ․՝ 422,5 միլիարդ դրամ,
2019 թ․՝ 1,2 տրիլիոն դրամ,
2020 թ․՝ 2,0 տրիլիոն դրամ,
2021 թ․՝ 3,9 տրիլիոն դրամ,
2022 թ․՝ 5,8 տրիլիոն դրամ,
2023 թ․՝ 6,4 տրիլիոն դրամ,
2024 թ․՝ 7,2 տրիլիոն դրամ,
2025 թ․ հունվար-հուլիս՝ 4,0 տրիլիոն դրամ»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ