Ներքին Արտաքին 6 ամիս առաջ - 19:46 18-03-2026

Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահին Իլյա 2-րդի մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին՝ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբ:

«Ցավով տեղեկացա Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի մահվան մասին, որը ծանր կորուստ է վրացի եղբայր ժողովրդի համար։

Այս դժվարին պահին իմ անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Վրաստանի պետական այրերին, հոգևոր դասին և հավատացյալ ժողովրդին։

Իլյա Երկրորդը հավատի ուժի և զորության, իր ժողովրդի համերաշխության և միասնականության յուրօրինակ խորհրդանիշ էր: Նրա գործունեությունը մշտապես միտված է եղել Վրաստանի պետականության ամրապնդմանը, տարածաշրջանում խաղաղության, միջկրոնական և ազգամիջյան հանդուրժողականության հաստատմանը։

Իլյա Երկրորդի լուսավոր հիշատակը և նրա թողած հոգևոր ժառանգությունը կշարունակեն ոգեշնչել գալիք սերունդներին՝ ծառայելու մարդասիրական և քրիստոնեական վեհ գաղափարներին»,- ասվում է հեռագրում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում