Ներքին 6 ամիս առաջ - 12:12 18-03-2026

«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական միությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Առաջարկ Հայաստանին» ծրագրին

«Հայաստան–Արցախ» Համահայկական երիտասարդական միությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրին։

«Ամբողջությամբ կիսելով դրա գաղափարներն ու ռազմավարական նպատակադրումները՝ հայտարարում է.

Պատրաստ ենք ամբողջ ներուժով սատարել «Առաջարկ Հայաստանին» ծրագրին։

Պատրաստ ենք ակտիվ մասնակցել ծրագրի հզորացմանը և գաղափարների կյանքի կոչմանը։

Պատրաստ ենք կանգնելու Գագիկ Ծառուկյանի կողքին, ինչպես նա կանգնեց մեր կողքին՝ օգնելով հազարավոր երիտասարդների միավորվել «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական միության շուրջ և իրագործել մեր ծրագրերը։

Երաշխավորված խաղաղությունը երիտասարդ սերնդի համար վստահության և հայրենիքում մնալու բանաձևն է։

Մենք բարձր ենք գնահատում Գագիկ Ծառուկյանի աջակցությունը Արցախի երիտասարդությանը։ Դժվար պահին մեր կողքին լինելը երբեք չի մոռացվի։

Երիտասարդների համար խաղաղ, անվտանգ և տնտեսապես կայուն Հայաստանը նշանակում է արժանապատիվ և որակյալ կրթություն, մասնագիտությանը համապատասխան աշխատանք, մրցունակ վարձատրություն, բնակարան ձեռք բերելու իրատեսական հնարավորություն, պետական աջակցությամբ ձեռնարկատիրական գործունեություն սկսելու հստակ և հասանելի մեխանիզմներ։

Մենք միանում ենք «Առաջարկ Հայաստանին» ծրագրին և առաջ ենք քաշում մեր ծրագրային առաջարկները.

1. Ռազմաարդյունաբերական և ռազմավարական ոլորտներում կրթություն ստացած երիտասարդների համակարգային ներգրավում, գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացում, միջազգային փորձի փոխանակման ծրագրերի ընդլայնում,

2. Արցախից տեղահանված երիտասարդների համար պետական հոգեբանական և սոցիալական աջակցության երկարաժամկետ ծրագրերի իրականացում։

3. Կրթության և աշխատաշուկայի համակարգային համադրվածություն

4. Կրթական ծրագրերի վերանայում՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով

5. Երիտասարդական ձեռներեցության խթանում

6. Անտոկոս կամ արտոնյալ վարկային գործիքների և նպատակային դրամաշնորհների տրամադրում,

7. Մարզերում հեռավար աշխատանքի և նորարարական հաբերի ստեղծում

8. Քաղաքացիական և քաղաքական որոշումների կայացման գործընթացում ներգրավվածության ընդլայնում

9. Պետական կառույցներում երիտասարդական խորհրդատվական մարմինների ձևավորում։

Մենք պատրաստ ենք մեր երիտասարդական ավյունն ու գիտելիքներն օգտագործել «Առաջարկ Հայաստանին» ծրագրի կենսագործման համար»,- ասվում է հայտարարությունում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով