Ներքին 7 ամիս առաջ - 21:06 17-03-2026

Էլիզ Մելիքյանի հուզիչ խոստովանությունը

Դերասանուհի Էլիզ Մելիքյանն իր ինստագրամյան էջի «story» բաժնում կիսվել է մի հրապարակմամբ, որն իր պարզության մեջ բավականին խոր և հուզիչ ենթատեքստ ուներ։

Հետևորդներից մեկի խնդրանքին՝ ցույց տալ մանկության լուսանկարները, դերասանուհին պատասխանել է կիսապատռված մի նկարով և անկեղծ գրառմամբ. «Մի նկար ունեմ փոքր տարիքից․․․ ու ցավալին այն է, որ դա միակն է։ Շատ կուզեի մի օր ամբողջ մանկությունս մեկ ալբոմում ունենալ»։



Այս կարճ, բայց խոսուն պատասխանն անտարբեր չի թողել երկրպագուներին։ Այն յուրօրինակ հայացք էր դեպի դերասանուհու անցյալը՝ արտացոլելով նրա անցած բարդ ճանապարհն ու մանկության կորսված հիշողությունների հետքը։

Էլիզ Մելիքյանի այս անկեղծացումը ևս մեկ անգամ փաստում է՝ երբեմն մեկ լուսանկարն ու մի քանի բառն ավելի շատ են պատմում մարդու մասին, քան երկար հարցազրույցները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»