Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 21:00 17-03-2026

Ռոբերտ Քոչարյանին վարչապետի պաշտոնում տեսնում եմ․ նա սրանից էլ, Սերժից էլ գրագետ է․ հարցում

«Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ «Հայաստան» դաշինքը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ ԱԺ ընտրություններին մասնակցել է նաև 2021 թվականին, ստանալով 269 481 ձայն (21.09 տոկոս): Խորհրդարանական հերթական ընտրությունը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 7-ին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ռոբերտ Քոչարյանին վարչապետի պաշտոնում տեսնո՞ւմ եք։ Նա կօգնի՞ Փաշինյանին վերընտրվել, թե՞ կխանգարի»։

Հարցվածների մի մասը նշեց, որ տեսնում է Ռոբերտ Քոչարյանին վարչապետի պաշտոնում, որոշներն էլ ասացին, որ նա քաղաքական դիակ է։

«Քոչարյանը կխանգարի, վստահ եմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա ծիծաղելի է։ «Ծիծաղելի, եփած հավի ծիծաղը կգա, նա քաղդիակ ա արդեն, ոչ մի հույս թող չունենա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Քոչարյանն ավելի գրագետ է, քան նախկին 3 ղեկավարները։ «Ես Քոչարյանին վարչապետի պաշտոնում տեսել եմ արդեն 15 տարի առաջ։ Նա 100 անգամ ավելի լավ ղեկավար ա, քան Նիկոլը։ Ես միշտ էլ ասել եմ նա Լևոն Տեր-Պետրոսյանից էլ ա ավելի գրագետ, համ Սերժից, համ սրանից»,- ասաց նա։

«Ոչ, չեմ տեսնում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»