Ներքին 7 ամիս առաջ - 19:06 17-03-2026

Քննարկվել են առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի հետ կապված հարցեր

Մարտի 17-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Իրինա Գասպարյանին։

Հանդիպման ընթացքում քննարկման առարկա են դարձել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի հետ կապված առանձին խնդիրներ։

Անահիտ Մանասյանը, կարևորելով առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման ուղղությամբ գործադրված ջանքերը, ընդգծել է, որ այս համատեքստում պետք է երաշխավորված լինեն բոլորի իրավունքները, և ի հայտ եկող բոլոր խնդիրները պետք է լսելի լինեն ու ստանան պատշաճ լուծում։

Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատել է ՄԻՊ հաստատության հանձնառությունը` բարձրացված հարցերի լուծման առնչությամբ հետևողական աշխատանք իրականացնելու առնչությամբ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով