Ներքին Խոսք 7 ամիս առաջ - 19:00 17-03-2026

Ցնդաբանություն է․ իմ մայրը Թուրքիայում չի ապրում․ Հասմիկ Հակոբյան

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հարկային բեռը տարեցտարի աճում է, իսկ իշխանությունն ամենաբարձր մակարդակով հարկ վճարող քաղաքացիներին հերոս է անվանում։ Հենց հերոս հարկատուների վճարած գումարներից է ձևավորվում պաշտոնյաների գործուղումների ֆոնդը, որն ի դեպ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին շեշտակի աճել է։

Քաղաքացիներից շատերը այս գործուղումները անիմաստ են համարում, իսկ դրանց նպատակը՝ կասկածելի։

Օրերս հայտնի դարձավ, որ Ալեն Սիմոնյանի գլխավորած և բացառապես ՔՊ-ականներից (Սարգիս Խանդանյան, Ծովինար Վարդանյան և Հասմիկ Հակոբյան) կազմված պատվիրակությունը ապրիլի 14-20-ը կմեկնի Թուրքիա։ Ստամբուլում վերջիններս կմասնակցեն Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին։

Այս ֆոնին ուշագրավ է, որ պատվիրակության կազմում ներառվել է ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։

Oragir.News-ին հայտնի էր դարձել, որ Հասմիկ Հակոբյանը Թուրքիա է մեկնում իր մորը տեսնելու համար, և հենց այս նպատակով է նա ընդգրկվել պատվիրակությունում։ Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավորի մայրն անհիշելի ժամանակներից Թուրքիայում է ապրում։

Oragir.News-ի հետ զրույցում Հասմիկ Հակոբյանն այս տեղեկությունը հերքեց՝ այն որակելով ցնդաբանություն։ «Ցնդաբանություն եք ուղղակի խոսում»,- ասաց նա։

Ճշտող հարցին՝ իր մայրը Թուրքիայո՞ւմ է բնակվում՝ Հասմիկ Հակոբյանը պատասխանեց՝ ոչ։ «Իմ մայրն ինձ հետ է բնակվում՝ Երևանում։ Ուզո՞ւմ եք՝ մի հատ սելֆի անեմ, ուղարկեմ ձեզ,- կատակեց պատգամավորը, ապա հավելեց,- սա ընդամենը Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովն է, որն այս անգամ Ստամբուլում է անցկացվելու»։

Հավելենք նաև՝ չափազանց կարևոր ենք համարում, որ ՀՀ քաղաքացիները, ովքեր վճարում են պաշտոնյաների գործուղումների համար պատշաճ կերպով տեղեկանան, թե ովքե՞ր են որոշում պատվիրակությունների կազմը, ինչպե՞ս են ընտրվում անդամները, և կա՞ արդյոք վերահսկողություն այս գործընթացի նկատմամբ։ Սրանք չափազանց կարևոր հարցեր են, որոնց պատասխանները հանրությունը պետք է ստանա, որպեսզի զերծ մնա զանազան մանիպուլյացիաներին տրվելուց և ապակողմնորոշվելուց։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով