Ներքին 7 ամիս առաջ - 17:27 17-03-2026

Ապարանում փրկարարները ձնահյուսի տակ հայտնաբերել են լեռնաադահուկային հանգստի գոտու աշխատակցի մարմինը

Երեկ՝ մարտի 16-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ծառայողները՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Շամիրյանին, Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Էդգար Ավդալյանի, Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Արթուր Կարապետյանի, ու ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 1 փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Սարգիս Բիձյանի գլխավորությամբ, ցրտի պայմաններում որոնողական աշխատանքներ են իրականացրել Եղիպատրուշ բնակավայրում «Մայլեռ Մաունթին ռեզորթ» լեռնադահուկային հանգստի գոտու հարևանությամբ գտնվող ձյունապատ տարածքում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ քաղաքացին բարձրացել է սարը և կարճ ժամանակ անց նրա հետ կապը կորել է, և նշված վայրում տեղի է ունեցել նաև ձնահոսք ու հնարավոր է, որ քաղաքացին մնացել է ձնահոսքի տակ։

Նշված վայր են ժամանել փրկարարները, ովքեր մեծ դժվարությամբ, նույնիսկ վտանգելով իրենց կյանքը, որոնողական աշխատանքների արդյունքում մոտ 6 ժամ անց գրեթե 6 մետր խորությամբ ձնահյուսի տակ հայտնաբերել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 37-ամյա Անտոն Գուլեզանի դին։

Փրկարարների աշխատանքը տեղում ղեկավարել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանը։

Մահացածին հայտնաբերելուց հետո դեպքի վայր են ժամանել ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Արթուր Մնոյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Դավթյանի, Ապարանի քննչական բաժնի պետ Ալեքսեյ Կարապետյանցի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել