Ավելին 7 ամիս առաջ - 17:10 17-03-2026

Գործազրկությունը նվազում է․ ԿԲ-ն նոր տոկոսդրույքեր է սահմանել

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկն իր այսօրվա նիստում կայացրել է որոշումներ՝ քաղաքականության տոկոսադրույքի, ԿԲ-ի կողմից տրամադրովող լոմբարդային ռեպոյի և ներգրավվման միջոցների տոկոսադրույքների վերաբերյալ։

Ըստ այդմ՝ Գլխավոր դրամատունը որոշել է․ Քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով՝ 6․50%, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.00%, բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.00%:

Կենտրոնական բանկը հրապարակել է 2026 թվականի 1-ին եռամսյակի «Դրամավարկային քաղաքականության հաղորդագրություն»-ը, ըստ որի՝ 2026 թվականի առաջին եռամսյակի գնաճը շարունակել է դանդաղել՝ փետրվարին կազմելով 2,4%, սակայն կոշտ գներով աչքի ընկնող ապրանքների և ծառայությունների գնաճը շարունակում է պահպանվել թիրախից զգալիորեն բարձր:

Գործազրկության մակարդակը նվազել է․ 2025-ի 3-րդ եռամսյակում այն կազմել է 11.8%, իսկ մասնավոր անվանական աշխատավարձերի աճը 2025-ի 4-րդ եռամսյակում մի փոքր արագացել է՝ կազմելով 5.0%, իսկ աճի կենտրոնացվածությունը՝ նվազել:

Այս ամենից պարզ է դառնում, որ ներկա պահին գնաճը նվազում է, բայց այն չի վերաբերում բոլոր ապրանք-ծառայություններին։

Այս ամեն ինչի հետ մեկտեղ նվազում է գործազրկությունը, որը, հույս ունեք՝ կբարձրացնի ընդհանուր բարեկեցության մակարդակը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ