Ներքին 7 ամիս առաջ - 16:15 17-03-2026

Ընդունում եմ՝ 1000 և 10 հազար դրամանոց թղթադրամները խառնում են, բայց փոխելը մեծ ծախս է լինելու. ԿԲ նախագահ

Ընդունում եմ, որ 1000 և 10 հազար դրամանոց թղթադրամները խառնում են, բայց փոխելը մեծ ծախս է լինելու:

Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

«Մենք փորձեցինք հին նմուշի, եթե չեմ սխալվում 10 000 դրամանոցի վրայի գրված 10 000-ը փոխել, որ ակներև լինի: Կա նաև արգումենտ, որ դոլարները բոլորը նույն գույնի, նույն չափի, նույն ձևի են՝ ըստ էության, բայց մարդիկ ուշադիր են ու ոչ մի խնդիր չի առաջանում, 10 դոլարը 20 դոլարանոցի հետ ոչ ոք չի խառնում»,- նշել է նա:

Մարտին Գալստյանը հավելել է, որ նոր սերնդի թղթադրամները 3-5 տարվա կյանք են ունենում, որովհետև ունեն պլաստիկի էլեմենտներ, որը թույլ է տալիս, որ մաշվածությունը նվազի: Այսպիսով, ըստ նրա, իրենք սրանով գնացել են ծախսերը նվազեցնելու ճանապարհով:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով