Ներքին 7 ամիս առաջ - 14:49 17-03-2026

Հանրային Ռադիոյի տնօրենի՝ Ալիսա Գևորգյանին խիստ նկատողություն տալու որոշումն անվավեր է ճանաչվել

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ2/4514/02/25 վճռով (նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան) անվավեր է ճանաչվել Հանրային Ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի որոշումը՝ Ռադիոլուր ծրագրի ավագ լրագրող Ալիսա Գևորգյանին խիստ նկատողություն տալու մասին։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Կարինե Ղաշանգյանը։

Դատարանի գնահատմամբ որոշման համար իրավական հիմք հանդիսացած որոշումը (Հանրային հեռարձակողի խորհրդի 2019թ. 52-Լ որոշումը)և հավելվածը կորցրել են իրենց իրաբանական ուժը դեռևս 2020 թվականից՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը ուժը կորցրած ճանաչվելու հետևանքով, ինչպես նաև վիճարկվող հրամանում նշված իրավական հիմքը և կիրառված կարգապահական տույժը չեն համապատասխանում միմյանց։

Հիշեցնենք, որ Ալիսա Գևորգյանի նկատմամբ կիրառվել էր կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն, Հովհաննես Իշխանյանի գրառմամբ ֆեյսբուքյան հարթակում կիսվելու համար։

Նրա նկատմամբ կիրառվել էր ևս մեկ կարգապահական տույժ՝ նկատողություն, Արամ Աբրահամյանի գրառմամբ կիսվելու համար, որը ևս դատարանի որոշմամբ ճանաչվել է անվավեր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի