Ներքին 7 ամիս առաջ - 14:25 17-03-2026

Ասացի՝ պետք է ծնկի գաս ու ներողություն խնդրես. Ջուլիետա Ստեփանյանի խոստովանությունը

«Life Room» հաղորդաշարի հերթական թողարկումը բացահայտել է սիրված դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանի ընտանեկան կյանքի անհայտ և բավականին ցնցող կողմերը։

Դստեր՝ Արուսիկի հետ հյուրընկալվելով հաղորդմանը, դերասանուհին խոստովանել է, որ եղել է չափազանց խիստ, երբեմն նույնիսկ դաժան մեթոդներով առաջնորդվող մայր։

Զրույցի ընթացքում դերասանուհին հիշել է մի դրվագ, որը տարիներ անց էլ չի կորցրել իր էմոցիոնալ ազդեցությունը։

Դստեր թափթփվածության դեմ պայքարելու համար նա դիմել է կտրուկ քայլի.

«Արուսիկը դպրոցից եկավ ու տեսավ՝ պահարանը դատարկ է։ Ողջ հագուստը լցրել էի տոպրակների մեջ և նետել աղբանոցը»,- պատմել է նա։

Սակայն սա միակ պայմանը չէր։

Նոր հագուստ ստանալու համար մայրը դստեր առջև պահանջ էր դրել՝ ծնկի գալ և ներողություն խնդրել։ Թեև այսօր դերասանուհին զղջում է նման ծայրահեղությունների համար, նա շարունակում է կարծել, որ հենց այդ խստությունն է օգնել երեխաների կայացմանն ու ինքնուրույնությանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան