Արտաքին 7 ամիս առաջ - 12:39 17-03-2026

Իրաքը հայտարարել է Իրանի հետ շփումների մասին՝ Հորմուզի նեղուցով տանկերների անցման հարցով

Իրաքը կապի մեջ է Իրանի հետ, որպեսզի թույլտվություն ստանա իրաքյան նավթով բեռնված տանկերների անցման համար Հորմուզի նեղուցով:

Այս մասին հայտարարել է Իրաքի նավթի նախարար Հայյան Աբդել Ղանին, ում խոսքերն է մեջբերում Իրաքի պետական լրատվական գործակալությունը՝ INA-ն։

«Շփումներ են հաստատվել Իրանի հետ՝ իրաքյան նավթ տեղափոխող մի շարք տանկերների անցման թույլտվություն ստանալու նպատակով»,- ասել է նախարարը:

Ըստ INA-ի տվյալների՝ տարածաշրջանային իրադարձությունների պատճառով Իրաքում նավթի արդյունահանումը օրական 4,3 միլիոն բարելից նվազել է մինչև 1,2 միլիոն:

Հիշեցնենք, որ Իրանի շուրջ էսկալացիան հանգեցրել է Հորմուզի նեղուցի փաստացի շրջափակմանը, որը Պարսից ծոցի երկրներից համաշխարհային շուկա նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է։ Սա անդրադարձել է նաև տարածաշրջանի երկրների արդյունահանման և արտահանման ծավալների վրա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան