Ներքին 7 ամիս առաջ - 09:59 17-03-2026

Սյունիքում զբոսաշրջիկների ավտոբուսը մերկասառույցի պատճառով փակել է ճանապարհը

Այսօր՝ մարտի 17-ին, SHAMSHYAN.com-ը քաղաքացիներից ահազանգեր է ստացել, ովքեր իրենց զայրույթն էին ուղղում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ, Սյունիքում ավելի շատ հայտնի «շոումեն, տիկտոկեր» Դավիթ Հովհաննիսյանի հասցեին։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին.

«Սիսիանի ճանապարհն ամբողջությամբ մերկասառույց է, ինչի պատճառով էլ տուրիստական ավտոբուսը, որում եղել են մեծ թվով զբոսաշրջիկներ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և ամբողջությամբ փակել գլխավոր ճանապարհը։ Երկու ժամ է ոչ ճանապարհն սպասարկող ընկերությունից, ոչ էլ փրկարարներից մարդ չկա։ Մի քանի անգամ զանգահարել ենք այդ կառույցներին, սակայն քար անտարբերություն։ Հետո էլ ասում են՝ Սյունիքում փրկարարները ամեն վայրկյան նման իրավիճակներում հայտնված քաղաքացիների կողքին են։ Եթե այսպես են հայտնվելու՝ 2 ժամ, էն էլ գան, թե չգան, ուրեմն էդ փրկարարական վարչության պետը իրավունք չունի կոչվելու փրկարար, իսկ ճանշինի հաշվով էլ պիտի զբաղվի վերադասը։

Միայն մեզ օգնության են հասել Սիսիանի, Գորիսի պարեկները, բայց դե նրանք չունեն այն տեխնիկան, որ կարողանան մեքենան ուղղեն»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում