Սպորտ 7 ամիս առաջ - 20:06 16-03-2026

ՀՊԼ․ «Արարատ-Արմենիան» վստահ հաղթանակ տարավ «Վանի» նկատմամբ

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի շրջանակում կայացավ «Արարատ-Արմենիա» - «Վան» դիմակայությունը։

Աբովյան քաղաքի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում անցկացված խաղում անվանական տանտերերը վստահ հաղթանակ տոնեցին՝ մրցակցին չթողնելով ոչ մի շանս և գրանցելով 3:0 հաշիվը։

​Երևանյան ակումբն իր առավելությունը սկսեց իրացնել հենց առաջին խաղակեսում։ 15-րդ րոպեին Զիդան Բանջաքին առաջ մղեց իր թիմին։ Ընդամենը տասը րոպե անց Ալիուն Նդուրի ջանքերով հաշիվը դարձավ 2:0։ Ընդմիջումից հետո հյուրերին այդպես էլ չհաջողվեց բեկել խաղի ընթացքը, իսկ երկրորդ կեսի մեկնարկին՝ 56-րդ րոպեին, Արթուր Սերոբյանը դիպուկ հարվածով դրեց հանդիպման վերջակետը։

​Այս տպավորիչ հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» վաստակում է 37 միավոր և հաստատակամորեն պահպանում է առաջին հորիզոնականը մրցաշարային աղյուսակում։ «Վանը» շարունակում է մնալ 6-րդ տեղում՝ իր ակտիվում ունենալով 21 միավոր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»