Ներքին Խոսք 7 ամիս առաջ - 18:26 16-03-2026

Էմիսար ասելով՝ Փաշինյանը գուցե իրեն նկատի ունի

«Չի բացառվում, որ ինքն իր մասին է խոսում, որովհետև տեսեք՝ նա փորձում է լինել և՛ պրոռուսական ուժի ղեկավար, և՛ ռուսամետ ընդդիմության, և՛ հոգևոր ընդդիմության առաջնորդ։ Այնպես որ դժվար է մեկնաբանել նման անհեթեթությունները»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանը մարտի 15-ին կապանում քաղաքացիների հետ զրույցում ծանր ու ամոթալի մեղադրանք էր հասցեագրել ընդդիմադիր ուժերին. «Էսօր ասում են՝ խաղաղությունը արժանապատիվ չէ, իսկ Հայաստանի 30 տարվա վասալային վիճակը արժանապատի՞վ է։ Էսօր ձևավորվող, կոնսոլիդացվող ընդդիմությունը, ըստ էության՝ 100 տոկոսով օտարերկրյա էմիսարներ են: Մարդիկ եկել են, իրենց հայրենիքում ներկայանում են որպես օտար շահերի ներկայացուցիչ և խոսում են արժանապատվությունից»։

Oragir.News-ը փորձեց այս թեմայի վերաբերյալ զրուցել Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ, սակայն վերջիններս մեր զանգերին չպատասխանեցին։

«Հայաստան» դաշինքի հետ ևս մեզ չհաջողվեց կապ հաստատել, և չկարողացանք պարզել, թե ինչպես են նրանք հակադարձում Փաշինյանի վերը բերված ծանր և ամոթալի մեղադրանքին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով