Ներքին 7 ամիս առաջ - 12:46 16-03-2026

«Առաջարկ Հայաստանին»-ի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ բաց ու անկեղծ զրույց ունեցանք. Գագիկ Ծառուկյան

«Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և մեր անվանի մարզիկների հետ բաց ու անկեղծ զրույց ունեցանք երկրի անվտանգության, հասարակության առողջ ապրելակերպի և զարգացման հնարավորությունների մասին։ Այս մասին գրել է Գագիկ Ծառուկյանը։

«Հանդիպում «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և մեր անվանի մարզիկների հետ։

Բաց ու անկեղծ զրույց ունեցանք երկրի անվտանգության, հասարակության առողջ ապրելակերպի և զարգացման հնարավորությունների մասին։

«Մարզաշխարհը հանուն առողջ սերնդի» նախաձեռնության շրջանակում մեր հայտնի մարզիկները պատրաստակամություն հայտնեցին իրենց օրինակով ու հեղինակությամբ աջակցելու թմրամոլության դեմ պայքարին՝ նպաստելով առողջ և ուժեղ սերնդի ձևավորմանը։

Խոսեցինք նաև անվտանգության ու խաղաղության մասին։ Խաղաղությունը յուրաքանչյուր ժողովրդի բնական ցանկությունն է, բայց այն պետք է հիմնված լինի երաշխավորված անվտանգության վրա։ Իսկ դրա համար պետությունը պետք է լինի ուժեղ, համախմբված և ունենա ամուր պաշտպանական համակարգ։

Երիտասարդների հետ նման հանդիպումները շարունակական են լինելու, որովհետև «Առաջարկ Հայաստանին» ծրագրում յուրաքանչյուր լավ գաղափար կարևոր է և կարող է իր տեղը գտնել»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով