Արտաքին 7 ամիս առաջ - 23:27 15-03-2026

Ընդդիմության առաջնորդը Օրբանին դավաճան է անվանել

Ընդդիմության առաջնորդ Պետեր Մադյարը Բուդապեշտում հանրահավաքի ժամանակ Վիկտոր Օրբանին դավաճան է անվանել՝ մեղադրելով նրան ապրիլի 12-ի ընտրություններին միջամտելու համար ռուս գործակալների ներգրավելու մեջ։ Նախորդող հարցումները ցույց են տալիս, որ ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը առաջ է Օրբանի «Ֆիդես»-ից։ Գրում է euronews-ը։

Հունգարիայի ընդդիմության առաջնորդ Պետեր Մադյարը վարչապետ Վիկտոր Օրբանին անվանել է դավաճան և մեղադրել նրան ռուս գործակալներ հավաքագրելու մեջ՝ երկրի առաջիկա խորհրդարանական ընտրություններին միջամտելու համար։

Մագյարը ելույթ է ունեցել Բուդապեշտի կենտրոնում Հունգարիայի ազգային տոնի՝ 1848 թվականի Հեղափոխության օրվա առթիվ կազմակերպված հանրահավաքում։

Հունգարիայում ընտրությունները նախատեսված են ապրիլի 12-ին: Մադյարի «Տիսա» կուսակցությունը հասարակական կարծիքի հարցումների մեծ մասում առաջատարն է Օրբանի «Ֆիդես»-ի նկատմամբ: «Ֆիդես»-ը կառավարում է Հունգարիան 2010 թվականից՝ խորհրդարանում ունենալով բացարձակ մեծամասնություն:

«Օրբանը մեր երկիր է հրավիրել ամենափորձառու ռուս գործակալներին՝ ընտրություններին միջամտելու և մեզ կրկին զրկելու մեր ամենասուրբ գանձից՝ հունգարական ազատությունից, որի համար մեր նախնիները զոհաբերեցին իրենց կյանքը»,- ասել է Մադյարը։

Ըստ նրա՝ Ռուսաստանը գործակալների խումբ է ուղարկել Օրբանի օգտին ընտրարշավի վրա ազդելու համար։ Մոսկվան հերքում է այդ մեղադրանքները։

«Սուտ, խաբեություն և հալածանք՝ ահա թե ինչ են նրանք մեզ համար պատրաստել։ Վիկտոր Օրբանը դավաճանեց հունգարական ազատությունը երեսուն արծաթի դիմաց՝ իր և իր դինաստիայի համար։ Ամոթ», - ասել է Մադյարը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով