ԻնստաNews 7 ամիս առաջ - 18:00 15-03-2026

ԻՆՍՏԱ NEWS․ Աննան՝ «Սիրաsoon»-ի կոնֆլիկտների, 6666 վարդի և անձնական կյանքի մասին

Այսօր ԻՆՍՏԱ NEWS-ի հյուրը Աննան էր։ Նա լայն ճանաչում է ստացել «Սիրաsoon» նախագծից, որի մասին էլ խոսեցինք մեր զրույցի ընթացքում։

Աննան պատմեց, թե ինչպես է որոշել մասնակցել նախագծին՝ նշելով, որ իր համար շատ կարևոր էր, որ այն ներկայացված լինի ճիշտ և արժանի ֆորմատով։ Նա անդրադարձավ նաև նախագծի ընթացքում առաջացած կոնֆլիկտներին՝ բացատրելով, թե որքանով էին դրանք էմոցիոնալ և որքանով՝ իրական։

Զրույցի ընթացքում Աննան խոսեց նաև Ռուսաստանից Հայաստան տեղափոխվելու իր ճանապարհի մասին։ Նրա խոսքով՝ դա բավականին բարդ փուլ էր․ նա փորձել է իրեն տարբեր ոլորտներում, սակայն վերջում հասկացել է, որ լավագույնս կարողանում է դրսևորվել վարսահարդարման ոլորտում, հատկապես՝ տղամարդկանց վարսահարդարման մեջ։

Աննան անդրադարձավ նաև համացանցում տարածված տեսանյութին և կիսվեց, թե ով է իրեն նվիրել 6666 վարդ։ Նա խոսեց նաև այդ թվի խորհրդանշական նշանակության մասին։

Զրույցի վերջում Աննան կիսվեց իր ամենաջերմ երազանքով․ նա ցանկանում է փոքրիկ աղջիկ ունենալ, ում կկարողանա նվիրել իր ամբողջ սերն ու ջերմությունը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ